▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Էջմիածին մայրուղին նորից փակել են՝ բողոքելով Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Էջմիածին մայրուղին՝ վերսկսելով բողոքի ակցիաները գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն, ում խոսքով` Մանվել Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ առողջությունը թույլ չէր տալիս:

«Եթե նրան հնարավորություն ընձեռվի և առողջությունը ների, նա կմասնակցի նիստերին»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее