▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանին նույնասեռականների նշանով պատկերելու պատճառով ծաղրանկարիչները դատապարտվել են

Թուրքական դատարանը ծաղրանկարիչներ Բահադըր Բարութերին և  Օզեր Այդողանին նախագահ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար նախ դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման, ապա ազատազրկումը փոխարինել 7 հազար լիրա (2800 դոլար) տուգանքով։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Penguen ամսագրի 2014-ի օգոստոսի համարում ծաղրանկարիչները պատկերել էին մի ծաղրանկար, որում  նախագահի նոր նստավայրում Էրդողանին դիմավորող պաշտոնյան Էրդողանին մատերով շրջանակ է ցույց տվել, որն էլ Թուրքիայում նույնասեռականների նշանն է։

Այդ աղմկահարույց ծաղրանկարի հրապարակումից հետո էլ Էրդողանի փաստաբանները հայց են ներկայացրել ծաղրանկարիչների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее