▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեք չենք միանալու»․ Ագնեսա Շահնազարյանը՝ բաժանումից հետո նախկին ամուսնու և որդու հարաբերությունների մասին

«Սրտի տանիքներով» հաղորդման նոր թողարկման հյուրն էր դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ 

Հաղորդումը հագեցած էր նաև անձնական թեմաների քննարկումներով։ Ագնեսա Շահնազարյանը խոսել է նախկին ամուսնու, իր և որդու՝ Դանիելի հետ հարաբերությունների մասին՝ բաց ու անկեղծ ձևով ներկայացնելով իր տեսակետները։

Հարցին՝ արդյոք հնարավոր է նախկին սիրելիի հետ պահպանել ընկերական հարաբերություններ, դերասանուհին պատասխանել է․
«Շատ բարդ հարց ես տալիս, այնուամենայնիվ ինչ-որ մի բան այն չի, որովհետև երբ որ դու այդ մարդու հետ արդեն ուրիշ կերպ ես շփվել, հետո մնալ պարզապես սովորական հարաբերությունների մեջ… հիմա մի քիչ կասկածով եմ մոտենում»։

Շարունակելով միտքը՝ նա ընդգծել է մի կարևոր սկզբունք․
«Ես կարծում եմ՝ ինչ էլ լինի, ոչ կինը, ոչ էլ տղամարդը իրավունք չունեն զրկել մյուս ծնողին իր երեխայի հետ շփվելու հնարավորությունից։ Երեխան սեփականություն չէ։ Անկախ նրանից, թե ով է նրան մեծացնում, նա իրավունք ունի տեսնել և շփվել իր հոր կամ մոր հետ»։

Դերասանուհին նշել է, որ հենց սկզբից թույլ է տվել, որպեսզի իր որդին՝ Դանիելը, շփվի հայրիկի հետ․
«Ես առաջին իսկ օրվանից թույլ եմ տվել, որ Դանիելը շփվի իր հայրիկի հետ։ Շփվում են, և ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Հակառակը՝ շատ լավ է»։

Նա նաև պատմել է, թե ինչպես է որդու հետ խոսում այս թեմայի շուրջ՝ փորձելով նրան ճիշտ և առողջ ձևով ներկայացնել իրավիճակը․
«Երբ հարցնում է՝ բա երբ եք միանալու, ես բացատրում եմ, որ դա երբեք չի լինելու։ Մաման առանձին ընտանիք է կազմելու, պապան՝ առանձին, բայց երկուսս էլ քեզ ուրիշ ձև ենք սիրելու, որովհետև դու մեր առաջին բալիկն ես»։

Այս խոսքերով դերասանուհին ընդգծում է, թե որքան կարևոր է երեխայի հետ անկեղծ և բաց զրույց ունենալը՝ նրան վստահություն ու սեր փոխանցելու համար։

Ագնեսա Շահնազարյանի խոսքով՝ ինքը և նախկին ամուսինը բաժանված են եղել դեռևս երեխայի ծնվելուց առաջ, սակայն մինչ օրս կարողացել են պահպանել փոխադարձ հարգանքն ու դրական կապը՝ հանուն իրենց որդու։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее