▲ Դեպի վեր

Понедельник, 03.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Երբ լացում եմ, երեխաներս գիտեն`«էլի քեռիին ես հիշել». Լիլի Էլբակյանը`եղբոր մաhվան մասին

«Իմունիտետ»-ի տաղավարում դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն էր։

Լիլին խոսեց այն մասին, թե դերասաններն արդյոք հեշտ են վստահում Լիլի Էլբակյան ռեժիսորին.

«Չէ, երբեմն չէ։ Առաջ ավելի բարդ էր, երբ որ ավելի երիտասարդ էի։ Ունեցել եմ տարբեր դերասանների հետ խնդիրներ, հիմնականում՝տարիքով։ Եղել է դերասանի հետ ինչ ասես իրար ասել ենք, մյուս անգամ եկել է, որ իրեն դեր տամ»։

Աշխատանքային գործունեությունից խոսելով` որպես դերասանուհի Լիլին ասաց.

«Աշխատում եմ շատ վատ պրոյեկտներում չնկարվել։ Շատ եմ մերժել, բայց կային պրոյեկտներ, գլխավոր դերեր, երկարատև սերիալներ, որ մերժել եմ և ռեժիսորներ, որ նեղացած են ինձանից։ Հիմա ավելի քիչ եմ նկարավում, որովհետև առաջ շատ-շատ եմ մերժել»։

Լիլի Էլբակյանն արդեն բավականին հայտնի էր, երբ դիմեց պլաստիկ վիրահատության։ Դա որևէ ազդեցություն ունեցավ մեծ կինոյում հայտնվելու փաստին.

«Ամբողջ կյանքս երազում էի քիթս վիրահատեմ։ Մի պատճառ կա դրա, որ ասում էին դու մամային նման չես, դու պապային ես նման,իսկ իմ մաման գեղեցկուհի է իմ կարծիքով։ Ես պապայիս շատ եմ սիրում, բայց նեղանում էի այդ արտահայտությունից։ Ինձ թվում էր, որ ոչ թե վատա, որ պապային եմ նման, այլ ես տգեղ եմ` դրա համար ասում էին պապայի նման ես։ Եղան շատ ռեժիսորներ, որոնք թույլ չէին տալիս քիթս վիրահատեն, բայց այդ կոմպլեքսը կար։ Հենց առաջին իմ աշխատած գումարը ստացա, գնացի վիրահատեցի։ Ես ուշ վիրահատեցի, եթե 17-ում վիրահատեի, բոլորն ինձ տենց կսովորեին, բայց երբ վիրահատեցի` 30-ն անց էի, բայց չեմ ափսոսում»։

Լիլին անկեղծացավ, թե ով էր խորհրդատուն.

«Որպես ռեժիսոր` հայրիկի հետ եմ շատ խոսում։ Որպես դերասանուհի` մայրիկս է օգնում։ Կյանքում հարցեր կան, որ միայն հայրիկ հետ եմ կիսվում, հարցեր կան միայն մայրիկի։ Խնդրում եմ իրար չասեն,չնայած համոզված եմ, որ իրար ասում են։ Հիմա արդեն երեխաներս են ամենամեծ քննադատներս ու խորհրդատուներս։ Իրենցից շատ բան եմ սովորում»։

Շատ փոքր էր, երբ ընտանիքում կորուստ ունեցան՝ եղբոր մահը։ Հիմա մեծ Լիլին ինչպես է հաղթահարում կորուստները.

«Տատիկս արդեն պիտի գնա էն աշխարհ,  տարիքով մեծ է։ Ես պատրաստ չեմ չնայած, որ գիտեմ մեծ է և իրեն գուցե էդպես ավելի լավ կլինի։ Եղբորիցս հետո երկար ժամանակ չէի կարողանում գնալ թաղումների։ Կարծում եմ`մահը բաժանում չի, և մի օր մենք հանդիպելու էնք էնտեղ։ Երբ լաց եմ լինում, երեխաներս գիտեն՝«էլի Էդգար քեռիին ես հիշել»… Ինքն ամենամեծ սթրեսնա եղել իմ կյանքում»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее