ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության տարբեր ներկայացուցիչների` Արցախի հետ կապված տարբեր ապազգային, հակահայ, դավաճանական հայտարարությունները միայն գալիս են ամրապնդելու այն մոտեցումը, որ իշխող ուժը Արցախի խնդրով զիջումների է գնացել, հանձնել ոչ միայն Ադրբեջանին սիրաշահելու և զիջում մատուցելու համար, այլ որ նաև այդ հարցում գաղափարապես համախոհ է ադրբեջանցիների հետ:
3-4 տարի Արցախի ինքնորոշման իրավունքը կառավարության ծրագրերով, բյուջեով, նախընտրական ծրագրով ամրագրածներն այսօր այնպիսի դեմքի բութ արտահայտությամբ են խոսում Արցախի մասին, որ կարծես իրենք չէին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում` «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:
Երբ ժամանակին շատերս խոսում էինք այն մասին, որ սրանք եկել են Արցախը հանձնելու, հեկեկալով հերքում էին:
Իսկ հիմա չեն էլ ասում, թե չի ստացվել, չկարողացանք, ուղիղ ասում են` Արցախն Ադրբեջան է, Արցախը սպառնալիք է, իսկ Արցախի հանձնումը փորձում ներկայացնել որպես փրկություն»։
«Երբ ժամանակին ասում էինք՝ սրանք եկել են Արցախը հանձնելու, հեկեկալով հերքում էին»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet