|
Ադրբեջանն ու Հայաստանը «իրական խաղաղության» մեջ են և տասնամյակների հակամարտությունից հետո վերականգնում են առևտրային կապերը։ Այս մասին Շուշիում անցկացված Գլաբոլ մեդիա ֆորումի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Միևնույն ժամանակ Բաքուն պահանջում է, որ մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը Հայաստանը փոփոխի իր Սահմանադրությունը։ «Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հայտարարության մեջ ամրագրված ձևակերպում չէ, այլ իրականություն է», - ասել է նա՝ մատնանշելով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումների ավելացումը։ Չնայած առաջընթացին՝ նա նշել է, որ Բաքուն շարունակում է պահպանել իր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության հարցում։ «Սահմանադրական փոփոխությունների ձևաչափը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևորն այն է, որ այն դրույթները, որոնք մենք համարում ենք մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես հանվեն՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա նոր Սահմանադրության ընդունմամբ, թե այլ իրավական մեխանիզմով», - ասել է նա։ «Երբ այդ հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի», - հավելել է Հաջիևը։ |
«Երբ ՀՀ Սահմանադրության հարցը լուծվի, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»․ Հաջիև
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


