«Այլևս չկա միջազգային օրենք, աշխարհակարգ, նորմեր, արժեքներ: Ինչ արժեքների մասին է խոսքը, երբ «Ալ Քաիդա»-ի ու ԴԱԻՇ-ի նման ահաբեկիչներին արևմուտքը` որպես իրենց դաշնակից, զինում է և դարձնում են երկրի տեր, էլ ինչի՞ մասին է խոսքը: Սա արդեն Երրորդ համաշխարհային պատերազմի պրոքսի էտապն է, տեսնում ենք, մի սմ է մնացել, որ ԱՄՆ-ն սկսի ուղղակի բախվել Ռուսաստանի հետ: Եվ այսպիսի կառավարություն ունենալն այս իրավիճակում ուղղակի խելագարություն է: Ես միայն հույս կարող եմ հայտնել, որ այս խելագարությունից, այս իրավիճակից կազատվենք վերջապես»,- 168-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը: |
Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը 168TV-ի հետ զրույցում արձանագրեց` մեր աչքի առաջ տեղի ունեցավ անկախ պետության մասնատում, նրանք կիսելու են Սիրիան:
«Սա շատ վտանգավոր է, քանի որ գործնական ձևով տեսնում եք, թե ինչպես է Թուրքիան սկսել վերականգնել Օսմանյան կայսրությունը: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Ռուսաստանը չներքաշվեց երկրորդ պատերազմի՝ Թուրքիայի հետ, որովհետև նրանց համար առաջնային է Ուկրաինան, բայց սա շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ Ռուսաստանը կարող է նույն ընտրությունն անել նաև Կովկասում, քանի որ կարող է Կովկասից նահանջել: Այս իրավիճակում մենք զբաղված են նախկին 3 նախագահներին մեղադրելով, ռեալիթի շոուներով: Թրամփի խոստումները փուչիկ էին, նա ասաց, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային, այսինքն, պատերազմը շարունակվելու է»,- ասում է քաղաքագետը:
«Թուրքիայից մեզ ասում են՝ հաջորդը դուք եք, այստեղ կվերջացնենք և կգանք Զանգեզուր: Մենք արդեն ունենք դաշինք` Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, ԱՄՆ, Բրիտանիա` 5 հզոր երկիր: Իսրայելն ադրբեջանցիներին օգնեց` հաղթել հայերին:
Իրանի վրա կարող է հարձակում լինել. ԱՄՆ-ի աղբյուրներից գալիս է նման տեղեկատվություն: Իրանն էլ սպառնում է, որ կլինի ջախջախիչ պատասխան: Եթե լինի հարձակում Իրանի վրա, այդ վերջին պետությունը, որը մեր կողքին կանգնած էր, առնվազն կարող է շատ զբաղված լինեն, աշխարհի ուշադրությունը կշեղվի, մենք էլ կվերադառնանք 1915 թիվ, երբ հայերին մորթում էին, հայերը նամակներ էին ուղարկում, աշխարհն էլ դեկլարացիաներով էր զբաղված»: