▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռաբլուրում թաղված միակ մահմեդականը.ցնցող պատմություն

 

Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը”,- հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ.”Զոհվածի մականու՞նն է թուրքմեն եղել”:
“Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի արյուն իր մեջ ունեցող թուրքմենը եկավ Ղարաբաղ՝ ընկերոջ տեղը կռվելու”,-հուզմունքով պատմեց ազատամարտիկը:
Մարդասիրությունը ու երախտագիտությունը ազգ ու հայրենիք չի ճանաչում: Թուրքմենը իր մեջ ներարկված հայի արյունը հեղեց պատերազմի դաշտում:
“Շատ ուժեղ տանկիստ էր, հրաշալի տղա ու զոհվեց ”,-պատմեց Հրահատը:
Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:
Զինակից ընկերը նշեց, որ սկզբում սպարապետը երկմտել է, ասելով՝ մուսուլման է, սակայն հետո որոշում է կայացվել հայ ազատամարտիկներին վայել թաղել նաև թուրքմենին:
Հազար փառք ու պատիվ Արցախի հողին, որտեղ նահատակվել է նաև թուրքմենը:

 

magaghat.am-ը գրում է.

Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը”,- հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ.”Զոհվածի մականու՞նն է թուրքմեն եղել”:

“Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի արյուն իր մեջ ունեցող թուրքմենը եկավ Ղարաբաղ՝ ընկերոջ տեղը կռվելու”,-հուզմունքով պատմեց ազատամարտիկը:
Մարդասիրությունը ու երախտագիտությունը ազգ ու հայրենիք չի ճանաչում: Թուրքմենը իր մեջ ներարկված հայի արյունը հեղեց պատերազմի դաշտում:
“Շատ ուժեղ տանկիստ էր, հրաշալի տղա ու զոհվեց ”,-պատմեց Հրահատը:
Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:
Զինակից ընկերը նշեց, որ սկզբում սպարապետը երկմտել է, ասելով՝ մուսուլման է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

բասմաչ_14_1400694022

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее