▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընթացքում սիրահարվում եմ հնդիկ աղջկա». Ռաֆայել Երանոսյան

Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու ևս մեկ նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Թերթ.am Life-ն է  գրում ու նշում է, որ նախագծում նկարահանվելու համար Հայաստան է ժամանել դերասան, շոումեն Արմուշը, ում խոսքով՝ հրավերը ստանալուն պես առանց մտածելու համաձայնել է՝ հաշվի առնելով, թե ովքեր են այս նախագծում:

«Կերպարս ինձ շատ է դուր գալիս, իր աշխուժությունը համընկնում է իմ ապրելակերպին: Ռաֆայելի կերպարի մորաքրոջ տղան է, միշտ պատմությունների մեջ է ընկնում ու գլխացավանք է առաջացնում, մի քիչ էլ խաղամոլ է»,-  ասել է դերասանը:

Արմուշի խոսքով՝ հնդիկների հետ աշխատելիս իրենց մշակույթի հետ են ծանոթանում, իսկ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում:

«Հնդիկները շատ շուտ ինտեգրվում են: Ամեն օր կուրիոզ դեպքեր են լինում, հատկապես իմ ու Ռաֆոյի տեսարանների ժամանակ, երբ սկսում ենք իմպրովիզներ անել»,- ասել է Արմուշը:

Ֆիլմում Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է Արթուրի կերպարը՝ շուտ սիրահարվող ու բարին գնահատող:

«Ապագա կնոջս մարմնավորում է Ժաննա Բուտուլյանը, աներս հարուստ է և նրա բիզնեսները տնօրինում եմ ես, բայց կերպարս ընթացքում սիրահարվում է հնդիկ աղջկա, իսկ ինչ է լինում վերջում, թող մնա գաղտնիք: Ամեն ինչ անում ենք, որ հեռուստադիտողը կլանված հետևի, թե հաջորդիվ ինչ է սպասվում»,- նշել է Ռաֆայել Երանոսյանն, ում խոսքով՝ հնդկական ֆիլմ նկարելու գաղափարը դեռ վաղուց է եղել: Հաջորդ եթերաշրջանի նկարահանումները հնարավոր է իրականացվեն Դելիում:   

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее