▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է.

«Դե ինչ տիկնայք և պարոնայք...

 Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների, ավելի բարեկեցիկ կյանք խոստացողների շնորհիվ  կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ, ամեն րոպե հարկային տեռորի սպասելիք, ևս 5-10% տոկոս գնաճ:

 Չենք մոռանում, որ արդեն 12 միլիարդ պարտք ունենք և ամեն տարի դրա մայր գումարն ու տոկոսները պետք է փակվենք։

 Մեկ էլ չմոռանաք՝ արդեն բոլորդ անխտիր տարեկան եկամտային հաշվետվությունը տալ։

 Հա, չմոռանաք նաև պատրաստվել գալիք համընդհանուր առողջության ապահովագրության հրաշքին, որով և՛ հարկերը, և՛ գները կբարձրանան, և ուղղակի առողջապահությունը տասնյակ անգամներով կթանկանա, բայց կբուժվեք քնձխ պոլիկլինիկաներում, կիսագրագետ չբժիշկների մոտ (մեծամասամբ, շատ հազվադեպ բացառություններով)։

 Դե ինչ, շնորհավոր գալիք Ամանոր, ու, ամենակարևորը՝ Նիկոլը մեզ սիրումա

 ՀԳ. Ով կպատմի թե շրջհարկը իրականում բարձրանում է միայն անփաստաթուղթ ապրանքների մասով, թե իրականում իջնում է մեկ տոկոս, կարող եք ծիծաղել նրա սուտասան երեսին, և ասել, որ մաքսայիններում լևի մաքսազերծումը ձեր գալով տասնյակ անգամներով աճելա այ խելոք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее