▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմին` եվրատեսիլյան իր ելույթի և PR-ի մասին

«ՓՈՓ  ART»-ի հյուրը երգչուհի Էմմին է: Երգչուհի, ում եվրատեսիլյան ճանապարհը ամենակարճը եղավ` կիսաեզրափակիչից հետո միանգամից տուն եկավ: Երգչուհի, ում կարիերան ուղեկցվել և ուղեկցվում է խոսակցություններով, որ արագ ու հեշտ է մտել շոու- բիզնես, որովհետև մայրիկի թևի տակ էր: Այս երգչուհին հայկական փոփ ինդուստրիայի ամենաէներգետիկ կերպարներից է:

Էմմին խոստովանեց, որ թեև պայքարել է եվրատեսիլյան բեմում հայտնվելու համար, բայց երբեք այդ բեմն իր համար նպատակ չի դարձրել, պարզապես եթե հնարավորություն ունենար, կփոխեր դեպքերի ընթացքն ու Միհրանի հետ երգով կմեկներ Եվրատեսիլ: 
Երգչուհին ընդունում է, որ ինքը, ունենալով ձայն ու բեմական վարպետություն, նույնքան փիարված չէ, որքան շատ այլ երգչուհիներ, սակայն իր դեպքում էլ փիարային քայլ է դառնում այն, ինչ իրականում փիարի ոչ մի էլեմենտ իր մեջ չունի, ինչպես եղավ, օրինակ, Բաբաջանյանի «Կամուրջներ» երգի դեպքում:

 

Հաղորդումը վարում են Աելիտա ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ու Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

Asekose.am/TV

 

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « ՓՈՓ ART » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ՓՈՓ ART далее