▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էմմի»-ի եռակի դափնեկիրը Հայոց ցեղասպանության մասին մյուզիքլ է բեմադրելու

Կոմպոզիտոր, «Էմմի»-ի եռակի դափնեկիր  Դենիզ Ջենտիլինին և երգերի հեղինակ Լիզա Նեմզոնը «I Am Alive» անվանումով մյուզիքլ են բեմադրելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է KDVR-TV FOX Denver հեռուստաալիքի կայքը:

Մյուզիքլի սյուժեի հիմքում Հայոց ցեղասպանությունը վերապրած Գուրգեն եւ Մալվին Խանջյանների՝ Ջենտիլինիի տատիկի և պապիկի սիրո պատմությունն է:

Ջենտիլինիի խոսքով` իր պապը՝ Գուրգենը,  8 տարեկանում որբացել է, քանի որ վերջինիս  հայրը 1915-ին սպանվել  է Թուրքիայում: Ընտանիքի մյուս անդամների հետ նրան ուղարկել էին «մահվան երթի» (սիրիական անապատով ոտքով երթ դեպի համակենտրոնացման ճամբարներ), սակայն թուրքերից մեկը խղճացել  և փրկել էր Գուրգենին, որից հետո նա հայտնվել էր որբանոցում:

Թուրքիայում է բնակվել նաև Ջենտիլինիի տատիկը՝ Մալվինը: Նրա հորը թունավորել են, և քանի որ մայրը չի կարողացել պահել բոլոր քույրերին ու եղբայրներին, Մալվինին տվել է այլ ընտանիքի: Երբ հայերին տեղահանել են Թուրքիայից, Գուրգենն ու Մալվինը հայտնվել են Հունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ ծանոթացել են և ամուսնացել են: Մալինը 14 տարեկան է եղել, իսկ Գուրգենը՝ 19:

Ըստ Ջենտիլինիի`  վաղուց գիտեր այս պատմությունը, բայց հենց այս տարի է որոշել խոսել այդ մասին, քանի որ ապրիլին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը.

«Հայոց ցեղասպանության մասին ներկայացումներ են բեմադրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց ես երբեք չեմ լսել, որ մյուզիքլ բեմադրվի: Ես հավատում եմ, որ երաժշտությունը համընդհանուր լեզու է, այնպես որ՝ նույնիսկ նրանք, ովքեր այդ իրադարձությունների մասին ոչինչ չգիտեն, կարող են հետաքրքրվել դրանցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее