aravot.am-ը գրում է, որ հունիսի 11-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի տարածքում ուժեղ քամի է եղել: Դրա հետեւանքով Այրումի բնակիչ, 1958թ. ծնված Կարեն Սուրենի Անտոնյանի այգում պոկվել են էլեկտրական հոսանքի լարերը: Կ. Անտոնյանը փորձել է ինքնուրույն վերականգնել էլեկտրասնուցումը: Նա տեղում զոհվել է: Կ. Անտոնյանը Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանի հարազատ եղբայրն է:
Նյութը սկզբնաղբյուր կայքում