«Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով»,- Երազ այգում լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Լրագրողի դիտարկմանը, թե «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իշխանությունը վերազինում է բանակը և այնպիսի զինատեսակներ է ձեռք բերում, որ Ադրբեջանը չի կարող հակազդել, Բագրատ Սրբազանը հեգնեց. «Էդ ինչքա՞ն գաղտնի են վերազինում բանակը, որ Արամ Սարգսյանը գիտի, եթե Արամ Սարգսյանը գիտի, ուրեմն ողջ աշխարհը գիտի»: *** Նրանք, որոնց մեքենաները մայիսի 30-ից գտնվում են կալանքի տակ, թող գրեն Սրբազան պայքարի էջին, կամ մոտենան ու իրենց տվյալներն ասեն, որովհետև սկսելու ենք իրավական գործընթաց։ Այս մասին այսօր Երազ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: «Եթե մայիսի 30-ին պայքարի գործողությունների ընթացքում ձեր մեքենան ապօրինի տեղափոխվել է տուգանային հրապարակ և դեռևս ձեզ չի վերադարձվել, խնդրում ենք Ձեր անուն, ազգանուն, հայրանունը, հեռախոսահամարը և մեքենայի պետհամարանիշն ուղարկել մեր էլ.հասցեին` srbazanpaykar@gmail.com»,- նշել է նա: |
Դիտեք նաև՝
***
***