▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էական տարբերություններ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ և ՌԴ տարածած պաշտոնական հաղորդագրությունների միջև

Էական տարբերություններ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ և ՌԴ տարածած պաշտոնական հաղորդագրությունների միջև

Ըստ հայկական կողմի՝  զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

 Հատկանշական է, որ ռուսական կողմը ընդգծում է, ըստ որի հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր։

Կրեմլը նաև տեղեկացնում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին գործողությունները, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ 

Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնում։

Ազգային  ճակատ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее