▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է~, ասա` սպառվենք,պրծնենք էլի ...

Ինչպես բոլորը,  այնպես էլ հասարակության կողմից համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանացած յուրաքանչյուր ոք,նախ և առաջ`  Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, սրանից  բխող բոլոր պարտավորություններով ու պահանջներով հանդերձ:

Եվ, եթե տեղի է ունենում օրինախախտում կամ հանցագործություն, միանշանակ, երևույթն ենթակա է պատժի` օրենքով հաստատագրված պահանջներով, անկախ հանցագործությունն իրականացրած անձի  ով լինելու հանգամանքից / երանի` իրականում էլ այդպես լիներ... /:

Թերևս,այս սկզբունքն ամուր պետություն կառուցելու հիմնական նախապայմաններից է,և այս առումով երկու կարծիք լինել չի կարող:

Ասացեք խնդրեմ,մեզանում` արդյոք այդպես է... Իրավական պետություն կառուցելու այս պարզ ու տրամաբանական նորմը,ավելի քան` 20 տարի,ինչ է,անխախտ է եղել:Անպատժելիության,նենգափոխումների ու պարտակումների օրինակներ երբևէ չեն եղել:Օրենքն` իրո"ք գործել ու հավասար է եղել բոլորի համար:

Այս հարցերի պատասխաններն,անշուշտ,գիտե յուրաքանչյուր ոք,սկսած հենց` օրենք խզբզողներից:

Կապված` Վարդան Պետրոսյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ,ուզում եմ ասել:

Անասելի ցավալի բան է տեղի ունեցածը: Միայն այն, որ վթարի արդյունքում մարդիկ են մահացել, պատանիներ, և տարբեր աստիճանի վնասվածքներով տուժողներ կան,արդեն բավարար է բնութագրելու համար տեղի ունեցածի ողջ ցավալի ազդեցությունն ու արդյունքում ստեղծված լարվածության շարժառիթների առաջացման պատճառները:Ես անձամբ`երկու տուժող կողմերին էլ ցավակցում եմ հավասարապես,քանզի ավելի քան համոզված եմ,որ Վարդան Պետրոսյան  դերասանն ու մտավորականը, անկախ իր մասնագիտական գործունեությունից, նախ և առաջ`  ՀՀ արժանի քաղաքացի է: Մարդ,ով իր ապրածի օրինակով է ապացուցել իր նվիրվածությունն ու սրտացավությունը` երկրի ու մեր ժողովրդի ապագայի հանդեպ,և քաղաքացու այս տեսակն ի վերուստ,արժանավոր մարդուն հատուկ արժեքների օժտվածությամբ է լույս աշխարհ գալիս:Հանցագործներն ու հանցագործություններն այլ ծագում և բնույթ ունեն...Ուրեմն, և` այլ բնութագրում:

Եվ այս տեսանկյունից, դատապարտելի եմ համարում դատական ու քննչական մարմինների կողմից` Վարդան Պետրոսյանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը:Որևէ մեկն ապահովագրված չէ դժբախտ պատահարներից:Եվ մանավանդ,երբ մեղավորության հանգամանքը դեռևս ապացուցված չէ,իսկ միջադեպի մեջ հայտնվածն հասարակության կողմից հարգված անձնավորություն է,ինչքան էլ իրականությունն հագեցած լինի տգետ ու արկածախնդիր տարրերով...որևէ մեկն իրավունք չունի սևացնել ու կասկածի տակ դնել` հարյուր հազարավոր մարդկանց հարգանքին ու գնահատականներին արժանացած մարդու հեղինակությունը:Այն ձեռք է բերվում տարիների դժվարին ու անբասիր փորձությունների արդյունքում, և պատկանում է հասարակությանը,ժողովրդին:Այն ենթակա չէ որևէ քաղաքական կամ նեղ անձնական շահերի...

Այլապես,միանալով մշակույթի-արվեստի մի շարք գործիչների կողմից արված հիասթափական հայտարարություններին,Ես` ևս,ինձ համար սպառված ու անհեռանկարային կհամարեմ այս երկրում` իմ ապրելու ու պիտանի լինելու նպատակահարմարությունը:

Է,ասա` սպառվենք,պրծնենք էլի...

Ազատ Աբրահամյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее