ԶԼՄ-ներից մինչև հեռուստադիտող, ընթերցող ու ունկնդիր ոտքի են ելնում ու ակտիվ քննարկման մեջ մտնում հենց որ լսում, կարդում կամ իմանում են, որ Հայաստանում ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը սեռական դաստիարակություն կամ սեռական հարաբերություն արտահայտությունն է հոլովել: Ամենաթարմ օրինակը, թերևս, վերջերս կայքերից մեկի հրապարակած սեռական հարաբերությունների մասին հոդվածն էր, որը մի քանի ժամում հանրահայտ դարձավ համացանցում, որովհետև, գրեթե, յուրաքանչյուրը իր պարտքը համարեց մանրամասն վերծանել հոդվածը, որի հանդեպ իրականում կարելի էր պարզապես անտարբեր մնալ:
Կարծիք կա, որ բուռն արձագանքը բացատրվում է նրանով, որ Հայաստանում սեռական հարաբերությունների թեման, ստորգետնյա, արտասահմանից ոչ պակաս հետաքրքրող ու ակտուալ է, փոխարենը հրապարակայնորեն` տաբուի տակ, հենց դրա համար էլ մարդիկ առիթը բաց չեն թողնում արգելվածի մասին խոսելու համար, հենց դրա համար էլ առաջացավ դարի հարցը` սեռական դաստիարակությունը լեգալ դարձնել Հայաստանում: Ճիշտ է արդյոք սեռական դաստիարակությունը, ով պետք է երեխաներին պատմի հարաբերությունների այդ տեսակի մասին և, ի վերջո, որ տարիքից:
Թեման մասնագիտորեն քննարկելու համար ՎԻ ԷՍ-ում սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն է: Դպրոցը, թե ծնողը պետք է զբաղվի երեխայի սեռական դաստիարակությամբ` քննարկում ենք դերասանուհի Մարի Գրիգորյանի հետ:
Հեղինակ և վարող` Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Asekose.am/TV