▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք կմոռանաք Փարիզը և սեպտեմբերի 11-ը. Պորտուգալիան և Իսպանիան՝ ԻՊ ահաբեկիչների հերթական թիրախներ

Համացանցում է հայտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր տեսանյութը, որում ահաբեկիչներից մեկը հայտնում է այն երկրների անունները, որտեղ որ նրանք պատրաստվում են, ինչպես նշվում է տեսանյութում, սարսափազդու հարձակումներ իրականացնել: Ըստ ահաբեկչի՝ ապագայում սպասվում են այնպիսի հարձակումներ, որոնք որ մարդկանց մոռացնել կտան ամիսներ առաջ Փարիզում կատարված ահաբեկչությունները և ԱՄՆ-ի երկնաքերերի պայթյունը: Երկրներից ահաբեկիչը նշել է Պորտուգալիան և Իսպանիան, որտեղից որ 500 տարի առաջ վտարել են մուսուլմաններին: Իսկ ըստ արաբալեզու «Ալ-Նաբա» թերթի՝ ահաբեկչական խմբավորումը զգուշացրել է, որ եվրոպական ահաբեկչությունների «առյուծի բաժինը» հասնելու է  Միացյալ Թագավորությանը:
Նշենք, որ բացի այս հայտարարությունից, ահաբեկիչը տեսանյութում նաև գնդակահարել է իր գերիներից մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее