- Դուք կարո՞ղ եք ձեզ երբևէ թույլ տալ նման կոշիկ գնել պարոն դատախազ. ասաց իմ լավ բարեկամ և ընկեր, նկարիչ Վլադիմիր Ռոմանենկոն, որի դիակը հետո կգտնեն Սանկտ անվանվող Պետերբուրգի փողոցներից մեկում, շվեդացի դատախազին, որը նրան հարցրեց. - երիտասարդ, ինչու՞ եք քրեական գործունեությամբ զբաղվում։
- Ես մեղավոր չեմ պարոն դատախազ։ Կանաչ մարդիկ ինձ ստիպեցին, որ վերցնեմ տոպրակը, թղթի վրա գրեմ «զինված եմ, լցրեք պարկը դրամով» ու գնամ բանկ։
- Իսկ ինչու՞ բանկը թալանելուց հետո, մտար կողքի փոստի գրասենյակն ու թալանեցիր։
- Կանաչ մարդիկ ստիպեցին ետ դառնալ, պարոն դատախազ։ Փողոցի անկյունում կանգնեցրին, նայեցին տոպրակի մեջ, ասացին քիչ է, մտիր փոստ։ Ես ել մտա, ասեցի, որ բերնեբերան լցնեն։ Լցրեցին։
- Ստում ես սրիկա: Ինչպե՞ս անմիջապես կանչված տասնյակ ոստիկանները քեզ չտեսան:
- Կարծում եմ որովհետև ինձ փնտրում էին օդանավակայաններում, երկրից փախչելիս, իսկ ես այդ պահին թալանում էի թալանված բանկի կողքի փոստը:
- Ի՞նչ արեցիր այդքան դրամը այ խուժան։ Ինչպե՞ս ես ամենը ծախսել:
- Գնեցի կես կիլոգրամ կոկային, անսպառ ամֆետամին ու էքստազի, շատ քիչ հերոին, մի քանի արկղ օղի, ներկեր, վրձիններ լիուլի, մի քանի հարյուր նկարելուն պատրաստի կտավ շրջանակներով, նեղոսյան կոկորդիլոսի կաշվից կոշիկներ, որոնք 35 000 դոլլար արժեին, ու կանչեցի 5-6 սիրելի ընկերուհիներիս, մի երկու ամսով հյուր։
- Երիտասա՜րդ, ինչու՞ եք քրեական գործունեությամբ զբաղվում. ճչում է հուսահատության հասած դատախազը, իր կոշիկներին հիացած նայող թշվառ արտիստին։
- Դուք կարո՞ղ եք ձեզ երբևէ թույլ տալ նման կոշիկ գնել պարոն դատախազ:
2005-09-04, Սթոքհոլմ
Նկարիչ Վլադիմիր Ռոմանենկոյի հիշատակին