▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք չեք կարող խուսափել անցյալից. «1915» ֆիլմի թրեյլերը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի ապրիլի 17-ին: «Դուք չեք կարող խուսափել անցյալից». հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը: Արդեն հասանելի է նաև ֆիլմի պաշտոնական պաստառը:

ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:

Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее