▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուդուկի հնչյունները Սուրբ Պետրոսի տաճարում` Հռոմի պապի մատուցած պատարագի ընթացքում

Այսօր, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արարողությունը  պատմական էր, քանի որ նախկինում ցեղասպանության զոհերի հիշատակին միայն աղոթքներ են հնչեցվել։ 

Պատարագի ժամանակ նաև դուդուկի հնչյուններն են տարածվել  Սուրբ Պետրոսի տաճարում: Կարճ հատված կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում:

Հիշեցնենք, որ պատարագին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։

Ավելացնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում  անցկացվող այսօրվա պատարագի ընթացքում,  Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց  «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ»` ունկնդրելով  Սրբերի դատի ժողովի կարդինալական դասի և եպիսկոպոսների լիանիստ ժողովի դրական վճիռները:

Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա էր, և համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է «Մատյան Ողբերգության»-ը, որ ավելի հանրածանոթ է որպես «Նարեկ» աղոթագիրք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее