▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայում Լոբոդայի համերգի կազմակերպիչները զգուշացրել են վերջինիս՝ չկրկնել երևանյան համերգի «սխալը»

Ներկայացրել էինք երգչուհի Սվետլանա Լոբոդայի՝ 2022 թվականին Երևանում կայացած համերգից մի հատված, որում աստղը բեմ բարձրացած իր հանդիսատեսներից մեկից «պահանջել է» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»:

ՀԺ-ն գրում է, որ տեսանյութին ուշադրություն են դարձրել Դուբայում Լոբոդայի՝ առաջիկայում կայանալիք համերգի կազմակերպիչները՝ երգչուհուց պահանջելով հրաժարվել քաղաքական հայտարարություններից համերգի ժամանակ:

Նրանք Լոբոդային զգուշացրել են, որ եթե երևանյան համերգի միջադեպը կրկնվի իրենց միջոցառման ժամանակ, երգչուհին կկորցնի ԱՄԷ-ում գումար աշխատելու հնարավորությունը։

Նշենք՝ ուկրաինացի աստղը, դիմելով երևանյան համերգի ժամանակ բեմ բարձրացած երկրպագուին, ասել էր.

«Ուզում եմ ասեք՝ կողմ եմ, որ ՌԴ-ի կառավարությունը դադարեցնի այս սարսափելի, անողոք պատերազմն ընդդեմ Ուկրաինայի»:

Հյուրը հրաժարվել էր՝ շեշտելով, որ եկել է երաժշտություն լսելու, ոչ թե քաղաքականությունից խոսելու։

«Այդ դեպքում ես Ձեզ բաց եմ թողնում ու Ձեզ հետ այլևս չեմ խոսելու: Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը, որովհետև իմ համերգներին եկող մարդիկ աջակցում են խաղաղությանը»,- ասել էր Լոբոդան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее