▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու չգիտես՝ ի՞նչ կլինի այսօր քո հետ...Թափառական մարդու խորհուրդը

Փորձիր այսօր ապրել այնպես՝ ինչպես կապրեիր,երբ իմանաիր՝վերջին օրն է քո կյանքի--Փորձիր այսօր ապրել՝ արդար, չստել ու չխաբել,փորձիր լինել Մանկան նման ՝ անմեղ ու անչափ մաքուր :  Փորձիր արարել միայն բարին ու հասկանալ` ին՞չ դժվարա լինել բարի ու աշխարհին բարով ՝ հաղթել...

   Փորձիր այսօր լինել հպարտ ՝ ինչպես դու կաս ամբողջ կյանքում, բայց այս անգամ

հպարտությամբ ՝ ներում խնդրիր  նրանցից՝ ում քո կյանքում ցավացրել ես, թե ՝

ճշմարիտ , թե ՝ ստիպված և ակամաից ու շփոթված :  Չ՞է, որ մարդիկ քո նման են,

քո նման են ՝ ուրախանում ու քո նման տխրում ՝ վշտից, քո նման են ՝ ծիծաղում

ու քո նման  են նրանք լալիս ...Դու ներել ես, թող քեզ էլ ներեն, ցավացել ես ու ցավացրել:

  Փորձիր  այսօր ՝  գրկել  նրանց ՝ ում սիրում ես ,գրկիր ՝ ամուր , ինչպես ՝վերջին անգամ կգրկեիր , ասա նրանց ՝ սիրում եմ ձեզ, թող նրանք  երջանկանան,  չ՞է, որ նրանք էլ

քեզ են սիրում, չ՞է. որ նրանք տխրում են, երբ տեսնում են ՝ դու տխուր ես :  Նրանք ՝

Հայրերն ու Մայրերն են, ախպերներն ու քույրերը, քեզնից ծնվածները , քո ՝ հարազատներն ու կյանքով տրված ՝հավատարիմ ընկերները....

   Փորձիր  Այսօր մոռանալ  ՝ նյութեղենը, այն ՝ ինչ տեսնում ես ու շոշափում,

այն ինչ Աստված թաղել էր ՝ խոր ընդերքում, այն աղբը , որ գայթակղեց ու

կուրացրեց քեզ,որ հիմա զարդարել ես քո ձեռքերը ու ամեն օր նյութ ես փնտրում,

որ՝  հիանաս ու զարմացնես ուրիշ մարդկանց:

   Փորձիր  այսօր  գտնել աներևույթը և հավատալ  աներևույթին, որ ՝ անսահաման

Սեր է,նա  քո մեջ է . նա ՝ մեծ լույս էր, որ քո հոգում պատեցիր ՝ խավարով ու դարձրեցիր ՝ արդեն վերջացող մոմի լույս...փորձիր քո մեջ Աստծուն գտնել...

  ԵՎ հենց   այսօր ՝ փորձիր ՝ ապրել ՝  երջանկացիր, գուցե այսօր ՝ վերջին օրն է , քո ՝ խենթ կյանքի ու վերջաբանը քո ՝ պատմության - իմ հեռավոր ու մտերիմ , ինձ նման ու շատ տարբեր,իմ ՝ բարեկամ ու անծանոթ...   Մենք նման ենք՝դու  և   ես ,դու էլ , ես ել սիրել գիտենք, գիտենք ՝ ներել և հասկանալ:

 

Փորձիր և կստացվի....

 

Թափառական                                            

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее