Հայաստանի ԱԻՆ-ում ժամը 02:12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։
Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 24-ամյա Արթուր Մ.-ին, 48-ամյա Կարո Կ.-ին, 54-ամյա Պողոս Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ:
Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ն մահացել է, իսկ մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է «էկզոգեն թունավորում»․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Մահացածը, ինչպես նաեւ երկու տուժածները աշխատում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես վարորոդներ: