Այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Լեփսուսի փողոցի բնակիչ 25-ամյա Դավիթ Ղուլյանը, վարելով «Infiniti» մակնիշի 75 MD 555 համարանիշի ավտոմեքենան, Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Իլյա Րլեաբուխային:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ. Ղուլյանը սովորում է Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դիզայնի ֆակուլտետում:
Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Դիզայնի ֆակուլտետի ուսանողը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet