Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 11-ին՝ ժամը 08:26-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ГАЗель» մակնիշի 2777L (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ռ.) և «ВАЗ-2107» մակնիշի 34 AO 994 պետհամարանիշերով (վարորդ՝ 1977 թ. ծնված Լ. Ծ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1997 թ. ծնված Գ. Ո.-ը, 1998 թ. ծնված Թ. Թ.-ը, 1983 թ. ծնված Ռ. Վ.-ը, 1998 թ. ծնված Դ. Մ.-ը, Գ. Գ.-ը, Ս. Գ.-ը և «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1953 թ. ծնված Ս. Ա.-ը հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: