armlur.am-ը գրում է. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Սերգեյ Միքայելյանի դատավարությությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն:
Համաձայն առաջադրված մեղադրանքի` նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ: Ս. Միքայելյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում