▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթև Սարգսյանին. ի՞նչ պարտավորություններ ունի Դիանան

Մոտ 2 տարի տեւած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթև Սարգսյանը դատարանում հաղթել է, և դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթևից և գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար:

Այս մասին հայտնում է Բրավո.am-ը։ Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու համար։ Դատարանը Դիանային պարտավորեցրել է հրապարակայնորեն՝ Նյուզ.am և ԱրմԼուր.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվոր Տաթև Սարգսյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները և նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Ըստ վճռի` Դիանա Օրդուխանյանից հօգուտ Տաթև Սարգսյանի կբռնագանձվի 200.000 դրամ գումար՝ որպես վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում, և 400.000 դրամ գումարի չափով՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Ընդհանուր առմամբ` Դիանա Տոռեսից կգանձվի 764.000 դրամ: Դատարանի հրապարակած վճռում նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։ Նշենք, որ Դիանայի ավտոմեքենան գտնվում է կալանքի տակ:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее