▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ՔՊ-ի ցուցակով կմասնակցի ավագանու ընտրություններին

Թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթև Հովակիմյանը երեկ մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

«Ժողովուրդ»-ն է գրում ու հավելում․ «Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ ներկայացվել էր Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը, քննարկվել են նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։

Կապ հաստատեցինք դերասանուհի Տաթև Հովակիմյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք նա մտադիր է մուտք գործել քաղաքականություն, հնարավո՞ր է ՔՊ-ի ցուցակով մասնակցի ավագանու ընտրություններին:

-Տիկի՛ն Հովակիմյան, երեկ նկատեցինք, որ մասնակցում եք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որի ժամանակ քննարկվել են ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցեր: Կարո՞ղ ենք արձանագրել, որ որոշել եք մուտք գործել քաղաքականություն և ՔՊ-ի ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին։ 

-Հրավեր ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ լինել ավագանու անդամ և զբաղվել մշակութային ոլորտով: Գիտեք, որ ամեն ավագանի նաև ունի իր ֆունկցիան, այդ թվում՝ մշակութային: Այս ամենը քաղաքականացնելը, առավել ևս ավագանու դեպքում, և այն որակել քաղաքականություն մտնել, ինձ համար շատ ամպագոռգոռ է, առավել ևս, որ ես որևէ նկրտում չունեմ քաղաքականությամբ զբաղվելու: Ինձ հետաքրքիր է զբաղվել երկրի խնդիրներով, որոնք իմ կոմպետենտության սահմաններում են, այս դեպքում՝ մշակույթը: Կան թատրոններ և մշակութայն կառույցներ, որոնք քաղաքապետարանի ենթակայության տակ են, կարծում եմ, որ ես կոմպետենտ եմ դրանց խնդիրներով զբաղվելու և լուծում տալու համար: Ընդունել եմ հրավերը և մասնակցելու եմ ավագանու գալիք ընտրություններին: Ինձ հետաքրքրում է դա, իհարկե, եթե Երևանում լինեն այլ խնդիրներ, որոնք աչք կծակեն, դրանց մասին ես կտեղեկացնեմ, բայց ինձ առավել հետաքրքիր է այն ոլորտը, որում ես կամ:

-Դուք պատերազմից հետո ֆեյսբուքյան գրառումներով քննադատում էիք իշխող ուժի վարած քաղաքականությունը: Հիմա այլևս հակասություններ չկա՞ն։

-Ես կարծում եմ՝ լավագույնն ադեկվատ իշխանությունն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, որը կբարձրաձայնի խնդիրների մասին, իշխանությունը կարողանա դա ընդունել: Կարծում եմ՝ եթե ես երբևէ քննադատել եմ իշխանության արած որևէ քայլ, ապա դա հենց խոսում է այն մասին, որ դրան նրանք նորմալ են վերաբերվում: Ես սուր քննադատական գրառում չեմ հիշում, բայց հիշում եմ, որ պարբերաբար բարձրաձայնել եմ խնդիրների մասին: Դրանք ավելի շատ վերլուծական գրառումներ են, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի, ամեն դեպքում չեմ հիշում սուր քննադատական գրառում, իսկ վերլուծություններ միշտ եղել և լինելու են իմ կողմից:
Ես ուրախ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նորմալ են մոտենում քննադատություններին »։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее