▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։
Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով։
Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:
Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեր լավը կամեցող մարդիկ, խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքն այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ»:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее