«Խոտանել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը» նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա էր իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ: «Ամսի 29-ին դիմեցինք ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրաժարական ներկայացնի, քանի որ իր վատ աշխատանքի արդյունքում բնագավառը կործանվում է: Ավելին, փորձեցինք ժամանակ տալ, նույնիսկ իր փոխարեն գրեցինք դիմումը, բայց հրաժարական չտվեց: Այսօրվանից սկսելու ենք միջոցառումների շարք. հույս ունենք՝ նախարարը հրաժարական կտա, նաև պահանջում ենք, որ դասագրքերը նորից գրվեն: Միջոցառումները սկսելու ենք իրազեկման աշխատանքներով՝ անմիջապես վաղը, հայտարարելու ենք ծաղրանկարի մրցույթ՝ «Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամներից «Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Հավաքվածները վանկարկեցին՝ «Դդմիկ, հեռացիր»: |
«Դդումը գնաց, դդմիկը եկավ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet