shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 24 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 27-ամյա Արտակ Ղազարյանի դին, ով ըստ հավաքվածների բնակվում է նշված շենքի 4-րդ հարկում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն կպարզվի նախաքննության ընթացքում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում