Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ մարտական նռնակ կա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև սակրավորները վնասազերծեն նռնակը:
Պարզվում է նաև՝ ով և երբ է նշված նռնակը թողել այնտեղ: