shamshyan.com-ը գրում է , որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: