Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
|
«Ամեն վերնագիր գրելուց ձեզ հուշո՞ւմ են»,- դիմելով «Yerevan Today»-ի լրագրողին՝ ասաց «Մարտի 1»-ի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Ի պատասխան՝ լրագրողը նշեց․ «Ձեզ հուշո՞ւմ են՝ ինչպես դատը վարեք»։ «Դուրս գնացեք»,- դատավորը դահլիճից հեռացրեց լրագրողին։ Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված գործով տեղի է ունենում դատական նիստ․ դատավորը նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանն է»։ |
***
|
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Արդյունքում «դատավորը» այնքան վիրավորվեց, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից։ |
***
|
Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացասական որակեց դատավորի կողմից լրագրողի գործունեության սահմանափակումը։ |


