▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատարանին միջնորդում է` պետտուրքն իրենից չգանձել, հնարավորությունները սահմանափակ են»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․

«7650000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել «Սիվիլնեթ»-ին դատի տալու 150000 դրամ պետտուրքի գումարը, ինչի արդյունքում դատարանը մերժել է գործը վարույթ ընդունելը։

Ընդ որում, ասում էր եկամուտներիս հայտարարագիրը նայեք՝ կհասկանաք, թե որտեղից եմ հատուցելու։ Փաստորեն, սկանդալից հետո 7650000 դրամ վճարելու հնարավորություն ունի, բայց սեփական համբավը պաշտպանելու համար լրատվամիջոցին դատի տալիս՝ դատարանին միջնորդում է` պետտուրքն իրենից չգանձել, քանի որ իր հնարավորությունները սահմանափակ են։

Ուղղակի անհարմար է։ Ընդ որում, լրատվամիջոցի հրապարակումն ուղիղ կոռուպցիոն վերագրումներ էր պարունակում իր հասցեին։
Հիմա գումարի խնդիր ունե՞ք, թե՞ չունեք։
Թեպետ դատական վիճակագրությունն Ավինյանի օգտին չէ. հիմնականում պարտվում է»։

***

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյան ֆեյսբուքյան գրառումը. «Լկտիության նոր մակարդակն այն է, երբ Երևանի քաղաքապետը դիմում է դատարանին, թե 150.000 դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։

Սա նույն քաղաքապետն է, ով կարմիր գծերի տարեկան վճարը սահմանեց 160.000 դրամ, թանկացրեց հանրային տրանսպորտի ու աղբահանության վճարները՝ անհարմարություն պատճառելով տասնյակ հազարավոր ընտանիքների:

Եթե դու 150.000 դրամ չունես, բա մյուսներն ի՞նչ ասեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее