▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական կարգադրիչների գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 11 անձի

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել  Երեւանի բնակիչ Ա. Մամյանին՝ ՀՀ Վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Քննությամբ պարզվել է, որ  նա, 2009թ. հուլիսից մինչև 2012թ. հոկտեմբերն աշխատելով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, նույն ծառայության պետի առաջին տեղակալի դրդմամբ, նշված ժամանակահատվածում կատարել է  պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես՝ իր ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընդգրկել է նաև փաստացի ծառայություն չիրականացրած 7 անձի անուն, որից հետո իր ստորագրությամբ հաստատել վերը նշված կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։ Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը դարձավ 11։

Հիշեցնենք, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի և նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիքներ և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009թ. օգոստոսից մինչև 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով, հափշտակել են հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Խմբի կազմում հափշտակություններ կատարելու վերաբերյալ 13 մեղադրյալների մասով  քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ ներկայումս Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննությունը:

Միաժամանակ, գործից անջատվել է առանձին վարույթ, որի շրջանակներում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և մյուս դրվագներով նախաքննությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее