Դասադուլը դասի գնաց, հացադուլն էլ կշտացավ: Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) դուլ - ավորների գործողություններն ու գաղափարները սպառված է համարում: Րաֆֆի Հովհաննիսյանից մինչև Ռուբեն Հախվերդյան, Պարույր Հայրիկյանից մինչև Շուշան Պետրոսյան պետք է գիտակցեն, թե որն է իրենց իրական նպատակը. հավաստել է բլոգերը: Ժամանակակից Հայաստանում արդեն վաղուց այն արժեքները չեն, որոնք եղել են 1988-1991 թվականների Հայաստանում: Այսօր ամեն բան ավելի քան անկանխատեսելի ու անհասկանալի է դարձել: Նույնիսկ լուրը, նորությունն է թիթեռի կյանք ունենում: Փոփոխությունների, վերլուծությյունների և գնահատականների մեջ բլոգերը կոշտ է և կարծում է, որ շատ «խոսող գլուխներ» արդեն վաղուց պետք է փոխել ու առաջ նայել, ավելի «ցիվիլ ու կոռեկտ» լինել:
Հաղորդումը վարում է Դավիթ Գրիգորյան
Asekose.am/TV