Այսօր՝ փետրվարի 17-ին, Երևանում տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով 2 երիտասարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Արմենիա» բժշկական կենտրոնից Asekose.am-ին հայտնեցին, որ երիտասարդները հոսպիտալացվել են: 2-ն էլ Երևանի բնակիչներ են, սակայն դեպքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդել: