▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դալարիկ-Քարակերտ ճանապարհի վթարի հետեւանքով հայրն ու 3 որդիները տեղում մահացել են

Օգոստոսի 28-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ-Քարակերտ գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1976 թ.) ավտոմեքենան բախվել է «Opel vectra» մակնիշի (վարորդը՝ Հ. Բ., ծնված 1950թ.) ավտոմեքենային, այնուհետև հարվածել կայանած «SCANIA» մակնիշի (վարորդը՝ Իլյա Ս., Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1976թ.) բեռնատարին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ի, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ի (2011թ.) դիերը տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, իսկ ուղևորներ Ա. (ծնվ. 2003թ.) և Վ. (2004թ.) Ա.-երի դիերը փրկարարների և քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև տեղափոխվել «Արմավիր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Մահացածները հայր ու որդիներ են, և երեխաները 7, 9 և 15 տարեկան էին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее