shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 52-ամյա Վահան Աղաջանյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի հանձնարարականով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում