Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 մակնիշի 58 ԼՕ 180 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Բերդավան գյուղի բնակիչներ, 36-ամյա Սիրանույշ Ասլիկյանին, 9-ամյա Դավիթ Աթաբեկյանին և 5-ամյա Հայկ Աթաբեկյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածներից Հ. Աթաբեկյանը տեղում մահացել է, իսկ Դ. Աթաբեկյանն ու Ս. Ասլիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում մահացածի և վիրավորների հարազատները փորձել են դատաստան տեսնել վարորդի՝ Ս. Սարուխանյանի հետ՝ հարձակվելով նրա վրա, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում