▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դադարեք գովազդվել հարկատուների հաշվին»

ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դադարեք գովազդվել հարկատուների հաշվին։
Ամեն անգամ, երբ մեզ ներկայացնում են նոր օբյեկտներ կամ նախագծեր, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, դա հիմնականում ներկայացվում է, որպես առանձին պաշտոնիայի՝ համայնքի ղեկավար, մարզպետ, նախարար կամ անձամբ վարչապետի անձնական ձեռքբերում, խոստման կատարում (թարմ օրինակ՝ Գյումրիի ամանորյա եղևնին): Բայց եկեք անկեղծ լինենք. Իրականում հարկատուների միջոցներն են օգտագործվում, հարկատուների, ովքեր հռչակվել են «հերոս» հենց վարչապետի կողմից։ Հիմա ի՞նչ, երբ ձեռնտու չի «հերոսի» անունը, չեք ուզում տալ:
Ես կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը մշակել օրինագիծ, որը կպարտադրի պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին բոլոր տեղեկատվական նյութերում, որոնք կվերաբերեն բյուջետային նախագծերին, նշել հետևյալ արտահայտությունը. «հարկատուների միջոցների հաշվին»։ Այս գրառումը պետք է զբաղեցնի տեղեկատվական նյութի մակերեսի առնվազն 25%-ը, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, թե իրականում ով է վճարում այդ ձեռքբերումների համար։
Իշխանական ճառերում հարկատուն հերոս է, իսկ գործնականում իշխանության PR-արշավների հովանավոր։
Ժողովուրդը պետք է իմանա, որ այն ամենն ինչ արվում է իր միջոցներով է արվում և որևէ պաշտոնիայի առաջ դրա համար նվաստանալու, խնդրելու կարիք չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее