«Ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, ժողովրդական լեզվով ասած, մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ չբացառելով, որ դաշնակից Ռուսաստանը մեր թշնամիների հետ համատեղ գործընթացներ է իրականացնում․ «Ես համոզված եմ, որ համատեղ գործընթաց կա և շատ վաղուց։ Վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով, պետք էր այստեղ այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է։ Օրինակ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով, դա իմ հնարածը չէ, փաստ է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանի ձեռքով հարված է հասցվում ՀՀ ինքնիշխանությանը, հարց է, թե որտեղի՞ց է հարվածը լինելու։ |
Դա իմ հնարածը չէ, փաստ է․․․Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet