Սիրելի չփախածներ ու չփախչողներ, դուք քաջեր եք անշուշտ, մեր հայրենիքի նվիրյալները: Ձեր յուրաքանչյուրի անունը ուրույն հատված է մեր պատմությունում: Գրում եմ ձեզ փախածների ու փախչողների անունից:
Ձեր արժանիքներին հարիր, երբ ձեր մազին դիպչում են, վայնասուն են բարձրացնում ՄԱԿ-ը, դեսպանատները, հատկապես ԱՄՆ-ի, միջազգային ու ներքին հանրությունը, և անգամ փախածներս ու պոտենցիալ փախչողները:
Մասամբ դրա շնորհիվ դուք ողջ եք մնում, ավելի հերոսանում, շարունակում տանել առաջ ձեր հարենանվեր գործը, մինչև հախթական ավարտ, կասկած չունեմ, ձեր հետ են մեր հավատն ու հույսն ու սերը:
Մեր` փախածներիս ու փախչողներիս հետ բան պատահելիս, հարիր կամ անհարիր, լռում են բոլորը միասին, դավադրաբար, և անգամ դուք, հերոսներդ եք ակամա կամ գիտակցված համագործակցում մեր թշնամիների հետ, մեզ լռության մատնելով, ինչի հետևանքով ծածկաբար անէացնել կարող են յուրաքանչյուրիս, ու բազումին անէացրել են:
Ձեր նման հերոսներից, հարազատներից ու գաղափարակիցներից չփախչելը սիրելի հայրենակիցներ, տկարամտություն է:
2013.11.12, Թուրեբերգ