Վեհափառի` Ծիծեռնակաբերդ այցի մասին տեղեկությունը ջնջել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքից ու սոցցանցի էջից
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում այսօր անդրադարձել են Վեհափառի այսօրվա այցին, լուսանկարներ հրապարակել: Ժամեր անց՝ և՛ կայքից, և՛ սոցցանցից գրառումն ամբողջությամբ հեռացվել է: Բայց թանգարան ինստիտուտի կայքում տեղադրված է վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցի մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ առավոտյան Հանրային հեռուստատեսությունը ևս ուղիղ եթերի ընթացքում չէր հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի այցը։


