Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
Այս մասին Asekose.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորություն է ներկայացվել դատարան»,-հայտնում են Կոմիտեից։


