Երեկ Երևանում ձերբակալվել է «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահական նստավայրի դիմաց ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, նույն ինքը` Դոգը նստացույց էր սկսելրագրողներին ասել, թե իր պահանջը գրավոր ներկայացրել է նախագահի աշխատակազմին:
Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից:
Ըստ որոշ տեղեկությունների` նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):