shamshyan.com-ը գրում է, որ Մոսկվայի իրավապահները «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ձերբակալել են հանգուցյալ Դեդ Հասանի կլանի անդամներից մեկին՝ «օրենքով գող», Արտեմ Առաքելյանին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքին:
«Ձերբակալվել է, այսպես կոչված, «օրենքով գող», 33-ամյա Արտեմ Առաքելյանը (քրեական մականունը՝ Արտեմ Լիպեցկի), ով հուլիսի 26-ից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Առաքելյանը Մոսկվա է ժամանել Անթալիա-Մոսկվա չվերթով և «Դոմոդեդովո» օդանավակայանի սահմանային վերահսկման գոտում ձերբակալվել իրավապահների կողմից»,-ասված է ՌԴ ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Մանրամասներն այստեղ: