Այսօր ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, խցերից մեկում հայտնաբերել է տղամարդու դի՝ կախված վիճակում:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հավանաբար «ինքնասպանություն» հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ականատեսների վկայություններով՝ նա քարով էր հարվածել տարեց կնոջ գլխին։